Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրաժարվել է Կալիֆորնիա նահանգի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը մեկնաբանելուց՝ հաշվի առնելով, որ դա նահանգային խնդիր է:

 

Սեպտեմբերի 2-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին հրաժարվել է պատասխանել այն հարցին, այն փաստի վերաբերյալ, որ օգոստոսի 27-ին Կալիֆորնիայի նահանգային սենատն ընդունել է բանաձև, որով կոչ է արել դաշնային կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հիմնավորելով. «Ես չեմ պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ այս հարցի վերաբերյալ: Ես հավատացնում եմ Ձեզ՝ դա նահանգային հարց է»: Օգոստոսի 27-ին (տեղական ժամանակով՝ օգոստոսի 28) Կալիֆորնիայի նահանգային սենատը հաստատել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

 

Բանաձևի հեղինակն է ԱՄՆ-ի կոնգրեսական Մայք Գաթոն: