Արարատի մարզում անց է կացվել հրամանատարաշտաբային ուսումնավարժություն' «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 28-ին տեղի ունեցած ուսումնավարժանքն անցկացվել է երեք փուլով, որոնց մասնակցել են մարզային տարբեր վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Կանաչուտ, Արևշատ, Գետազատ համայնքների ղեկավարները:

 

Վարժանքի նպատակներն են եղել կատարելագործել մարզի բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար կազմի ունակությունները ԱԻ սպառնալիքի և ծագման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ, ստուգել «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի և փլուզման դեպքում Արարատի մարզի բնակչության պաշտպանության պլանի» իրատեսությունը, կատարելագործել մարզի արձագանքող ուժերի գործնական հմտությունները ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղու թյամբ, կատարելագործել մարզի ԱԻ և տարհանման հանձնաժողովների ունակություններն որոշումների ընդունման գործում:

 

Մարզի տարածքով հոսող Ազատ գետի վրա է կառուցված Ազատի ջրամբարը, որը շահագործվում է 1976թ.-ից: Ջրամբարի պատվարի փլուզման դեպքում ջրածածկման գոտում կարող են հայտնվել մարզի 33 գյուղեր: