Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սառեցումը կհանգեցնի բարձր գործազրկության Նորվեգիայի հյուսիսում: Dagens Næringsliv բիզնես հրատարակչության գրառման համաձայն՝ այդ մասին հայտնել է վարչապետ Էռնա Սուլբերգը, ով ժամանել է պահպանողական կուսակցության կոնֆերանսին բեևեռային Տրոմսյո Ուելսի Նյուպորտից, որտեղ անցկացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

 

Վարչապետի խոսքերով, իրավիճակը Ուկրաինայում, որը գտնվում է գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում, վերաբերվում է Նորվեգիայի բնակիչներին, հատկապես Հյուսիսային շրջաններին, քանի որ լարվածության աճը բացասական ազդեցություն է թողնում Նորվեգիյաի տնտեսական շահերի վրա, որի կառավարությունը իրեն պարտավորված է զգում իր դաշնակիցների և գործընկերների հետ գծի պահպանման հարցում:

 

«Մենք կցանկանայինք կառուցողական և կանխատեսելի հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ: Սակայն դրա համար պահանջվում է նաև Ռուսաստանի ցանկությունը,- նշել է Սուլբերգը:

-Այդ իսկ պատճառով, մենք մտադիր ենք համագործակցել, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիներից է ձկնաբուծության ռեսուրսների համատեղ կառավարումը»:

 


Ավելի քան 20 տարի է, ինչ Ռուսաստանը և Նորվեգիան զարգացնում են իրենց հյուսիսային շրջանների միջև համագործակցությունը: 1993 թ.-ին ստեղծվել է «ԲԱՐԵՆՑԵՎ» (Եվրոարկտիկական շրջան), որը միավորում է Նորվեգիայի, Ռուսաստանի, Ֆինլանդիայի և Շվեդիայի հյուսիսային շրջանները: Ամռանը 2013թ. նրա 20 – ամյակը նշանակալից դարձավ նոր Կիրկենեսի հռչակագրի ստորագրությամբ և Նորվեգիա Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցելությամբ: Այս ծրագրի շրջանակներում երկկողմանի համագործակցության բազմաթիվ պրոեկտներ են իրականացվում, մշակութային, գիտական և գործարար ոլորտներից:

 

Վերջին 20 տարիների ընթացքում միայն Նորվեգիայի կողմից ֆինանսավորել և իրականացվել են ավելի քան 4 հազար համատեղ նախագծեր Ռուսաստանի հետ:

 

Նորվեգիայի ԲԱՐԵՆՑ քարտուղարության ղեկավար Ռունե Ռաֆաէլսենի տված տեղեկության համաձայն նրա կազմակերպությունը երկրի կառավարության կողմից դեռևս ոչ մի ազդակ չի ստացել որևէ ոլորտի փլուզման կամ ֆինանսավորմումը նվազեցնելու վերաբերյալ: Գործակալության խոսնակը խիստ անհանգստացած է, որ ներկայիս իրավիճակը կարող է զրոի հավասարեցնել բազմաթիվ տարիների ընթացքում ձեռք բերած հաջողությունները: