Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 7-ին' ժամը 22.05-ին, գծային բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 1967թ. ծնված Ալեքս Կառա Թ.-ն, նույն ինքը՝ Անաստաս Կարապետի Թ.-ն:

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեկեկացավ ՀՀ ոստի կանության կայքից, վերջինը 2001թ. դեկտեմբերի 1-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով (սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Անաստաս Թ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

1992թ. մայիսի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ անձինք Երևանի Մայակովսկու և Բուռնազյան փողոցների խաչմերուկում ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենայից ինքնաձիգից կրակահերթ էին արձակել, ինչի հետևանքով սպանվել էին Երևան քաղաքի բնակիչներ Սոս Ե.-ն և Հայկ Հ.-ն:

 

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են Անաստաս Թ.-ն, Սմբատ Գ.-ն, Արմեն Կ.-ն և Էդիկ Մ.-ն:

 

Անաստաս Թ.-ի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին և խափանման միջոց է ընտրվել կալանքը: