Վատիկանը պաշտոնապես հաստատել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի' Թուրքիա կատարելիք այցելությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Հռոմի պապը Թուրքիայում կլինի նոյեմբերի 29-30-ը: Ֆրանցիսկոս պապը նախ կլինի Անկարայում, այնուհետև կայցելի Ստամբուլ:

 

Հռոմի պապի այցելությունը կկայանա Պոլսո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հրավերով: Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը նոյեմբերի 30-ին միասին կմասնակցեն պատարագի:

 

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանսիկոսը կլինի Հռոմի չորրորդ պապը, ով այցելում է Թուրքիա: