Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նվեր է հանձնել դարպասապահ Իկեր Կասիլյասին:

Չեմպիոնների լիգայում «Բազելի» դեմ մեկնարկային խաղից հետո Պերեսը գնացել է հանդերձարան, շնորհավորել թիմին և Կասիլյասին հանձնել Կիբելա աստվածուհու քանդակի կրկնօրինակը: Պերեսը նվերը հանձնել է դարպասապահին մադրիդյան թիմում 15-րդ տարին անցկացնելու համար:

Քանդակի վրա փորագրված է «Իկեր Կասիլյաս 1999-2014». տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: