ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայի քիմիկոսներն առաջին անգամ մոլեկուլի տատանումներին հետեւել են իրական ժամանակի ռեժիմով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գիտնականների հոդվածը հրապարակված է Nature Photonics հանդեսում, իսկ դրա հակիրճ բովանդակությանը կարելի Է ծանոթանալ Իրվայնի Կալիֆոռնիական համալսարանի կայքում:
Սկսած 1980 թվականից՝ գիտնականները ցուցադրում Էին միայն մոլեկուլների մեկուսի պատկերները: Իսկ այժմ քիմիկոսներին հաջողվել Է իրական ժամանակի ռեժիմով հետեւել մոլեկուլի անընդհատ շարժմանը եւ դրանով իսկ դիտարկել նրա անցումը քվանտային մի վիճակից մյուսին:
Դրա համար գիտնականներն օգտագործել են մի զույգ նանոմասնիկներ, որոնք ամրացված են եղել մոլեկուլhg: Այդ նանոմասնիկները հանդես են եկել յուրատեսակ ալեհավաքի դերում, որի օգնությամբ մասնագետները կարող Էին հետեւել մոլեկուլի շարժմանը:
Մեկ ժամվա ընթացքում լազերի եւ մանրադիտակի օգնությամբ քիմիկոսները տվյալներ Էին հավաքում նրա վիճակի փոփոխման վերաբերյալ: Փորձագետների կարծիքով՝ քիմիկոսների հայտնագործություն կարող Է նպաստել առաջընթացին բարձրարտադրողական քվանտային համակարգիչների ստեղծման գործում, ինչպես նաեւ կօգնի կատարելագործել Էլեկտրոնային հաղորդագրությունների ծածկագրման մեթոդները: