Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Միլանի» և «Յուվենտուսի» միջև կայանալիք հանդիպմանը սպասվում են մեծաքանակ թվով երկրպագուները:

Հանդիպմանը վաճառվել է 78 680 տոմս: Տոմսերի վաճառքից ստացված եկամուտը' 3,2 մլն եվրո, ռեկորդային է Իտալիայի առաջնության համար:

Նշենք, որ «Սան Սիրո» մարզադաշտը, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը, տեղավորում է 80019 հանդիսական:

«Միլան» - «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր' Երևանի ժամանակով 22:45-ին: