Շոտլանդիայի Գլազգո քաղաքում վեց հոգի է ձերբակալվել Շոտլանդիայի անկախության կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներին մասնակցելու պատճառով: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

 

«Տվյալ պահին վեց մարդ է ձերբակալվել Ջորջ հրապարակում միջադեպի հետ կապված: Հետաքննություն կանցակցվի, որը կարող է նոր ձերբակալությունների հանգեցնել»,-հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը: