Շոտլանդիայի նախկին առաջին վարչապետ, Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Ալեքս Սալմոնդն այն կարծիքին Է, որ ապագայում երկիրը կկակարողանա անկախանալ նաեւ առանց հանրաքվեի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent թերթին:

 

Սեպտեմբերի 18-ին կայացած հանրաքվեում շոտլանդացիների մեծամասնությունը դեմ Է քվեարկել Միացյալ թագավորության կազմից դուրս գալուն. ըստ վերջին տվյալների՝ բնակչության մոտավորապես 56 տոկոսը քվեարկել Է միասնության պահպանման օգտին:

 

Սալմոնդը, որը հրաժարական Է տվել այն բանից հետո, երբ Շոտլանդիան քվեարկության արդյունքում մնաց Մեծ Բրիտանիայի կազմում, հայտարարել Է, որ հանրաքվեն պետության անկախությանը հասնելու լավագույն միջոցն Էր, սակայն «կան նաեւ այլ ուղիներ»:

 

Նրա խոսքով՝ եթե Շոտլանդիայի խորհրդարանը ստանա ավելի լայն լիազորություններ, ինչ-որ պահի երկիրն անկախ կլինի բոլոր պարամետրերով: Նրան կմնա միայն պաշտոնապես հայտարարել իր անկախության մասին, ասել Է Սալմոնդը, հավելելով, որ «շատ պետություններ են գնացել այդ ճանապարհով»:

 

Նախկին առաջին նախարարը նշել Է, որ ապագայում «հանգամանքները կարող են փոփոխվել»: Մասնավորապես, նա ուշադրություն Է դարձրել այն շոտլանդացիների շրջանում անկախության զանգվածային աջակցության վրա, որոնք պատկանում են մինչեւ 55 տարիքային խմբին, եւ հայտարարել, որ «ժողովրդագրական տվյալներն առաջիկա տարիներին հանուն անկախության շարժման աճ կարձանագրեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: