
Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքը ծավալն այս տարվա երկրորդ եռամսյակում չի փոփոխվել երկրորդ եռամսյակն անընդմեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Insee Ազգային վիճակագրական վարչության վերջնական տվյալները: Հանրագումարային գնահատականը համընկել Է Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանների նախնական եւ կոնսենսուս-կանխատեսման հետ:
Տարեկան արտահայտությամբ ՀՆԱ-ի ծավալի աճը հունվար-մարտի 0,8 տոկոսից ապրիլ-հունիսին դանդաղել Է մինչեւ 0,1 տոկոս, ինչպես որ սպասվում Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: