Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Իկեր Կասիլյասին, Կրիշտիանու Ռոնալդուին և նշել.
«Կասիլյասն իրեն լավ է զգում: Ինչպես ասել է մեր ակումբի նախագահը՝ միասնությունը շատ կարևոր է: Կա կարևոր երեք բան՝ ակումբը, ֆուտբոլիստները և երկրպագուները: Եվ եթե բոլորը միասնական լինեն՝ նպատակի համար պայքարը հեշտ կլինի: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա ռոտացիայի չի ենթարկվի, քանի որ ներկա պահին հանգստի կարիք չունի: Նա հիանալի ֆիզիկական և հոգեբանական վիճակում է: Նրա դիրքը խաղադաշտում կախված է իրավիճակից: Կարծում եմ՝ նա պետք է ազատություն ունենա և անի այն, ինչ ինտուիտիվ զգում է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն: