«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին՝ անդրադառնալով իր խաղին, նշել է, որ ցանկանում է գերազանցել Բոբի Չարլթոնի ռեկորդը:

«Համաձայն եմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ ես նույն խաղացողը չեմ, ինչը նախկինում էի: Ես ավելի խելացի եմ սկսել խաղալ, երիտասարդ տարիքում շատ էի վազում և հաճախ գոլ խփելու ուժ չէր մնում: Այժմ տուգանային հրապարակ վազում եմ այն դեպքում, երբ անհրաժեշտ է, ինչի համար էլ շատ գոլ եմ խփում: Ինչ վերաբերում է խփած գոլերի քանակով Բոբի Չարլթոնի ռեկորդին, ապա ես պետք է այն գերազանցեմ: Ես դեռ երիտասարդ եմ և կհիասթափվեմ, եթե չկարողանամ դա անել»,- Ռունիի խոսքը մեջբերում է Telegraph-ը: