Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ռինգ է վերադառնալու սեպտեմբերի 27-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Քիլ քաղաքի «Սպարկասեն» մարզապալատում: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):

Այսօր` սեպտեմբերի 23-ին, Գերմանիայի Քիլ քաղաքում, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները. այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը: Բաց մարզում է անցկացրել նաև Փոլ Սմիթը: