ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել դատարկված դահլիճում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական T24.com-ը տեղեկացնում է, որ Էրդողանի ելույթի ժամանակ ՄԱԿ-ի դատարկ դահլիճը պատկերող լուսանկարները դարձել են օրվա ամենաշատը տարածվածները:

 

Էրդողանն իր ելույթում անդրադարձել է կլիմայական պայմանների գլոբալ փոփոխության վտանգներին: Մասնավորապես, նա ընդգծել է, որ աշխարհի զարգացած պետությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն արտանետումների վերաբերյալ:

 

Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան պատրաստ է անել իր բաժին աշխատանքը եղանակային գլոբալ փոփոխությունների դեմ պայքարում: Թուրքիայի Նախագահի համոզմամբ՝ նախորդ տարիների համեմատ իրենք արդեն զգալիորեն նվազեցրել են արտանետումների քանակը և հետագայում էլ շարունակելու են իրենց աշխատանքը: