Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Անհարմար է, որ մեր հայրենակիցներից շատերն այսօր անգամ գնում են ինձ համար անընդունելի, ամենամերժելի, նվաստացուցիչ քայլի՝ վերցնում են ադրբեջանցու ազգանուն, միայն թե կարողանան այս քաղաքական ուժի մենաշնորհից, այս իշխանությունից փախչել:
Հիմա օրակարգում մի խնդիր է դրված՝ սահմանադրական փոփոխություններով լուծել իրենց վերարտադրության հարցը: Այս փոփոխությունները բռնի ուժով փաթաթվելու է ժողովրդի գլխին՝ մեկ նպատակ է հետապնդելու՝ ևս 10 տարով ապահովել գործող իշանության և ՀՀԿ-ի դիկտատուրան»:
Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ իշխանությունները փորձում են կեղծ օրակարգ ձևավորելով բոլորի ուշադրությունը շեղել ևս տասը տարի իրենց բռնապետությունը երկարաձգելու համար:
Վերջինս դիմելով հավաքվածներին ասաց. «Հայրենակիցնե՛ր, առանց ձեր աջակցության որևէ գործ չի կարող պսակվել հաջողությամբ, մենք այստեղ ենք ձեր աջակցությունը ստանալու, մենք այստեղ ենք ձեզ հետ երկրում լրջագույն արմատական փոփոխությունների սկիզբ դնելու, դուք մեր թիկունքին եք, մենք պետք է զգանք ձեր աջակցությունը, որովհետև միայն ձեր հետ միասին մենք կարող ենք ունենալ այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փաչի»: