Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ օրենսդրական մակարդակում պարզաբանել են, թե կնոջ «այո»-ն երբ Է իրոք նշանակում «այո»: Համապատասխան ակտը, որն ավելի վաղ հաստատել Է տեղի օրենսդրական ժողովը, սեպտեմբերի 29-ին ստորագրել Է նահանգապետ Ջերի Բրաունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նոր օրենքի ընդունմանն ակտիվորեն աջակցել են տեղի իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նշել են, որ այդ հարցում գոյություն ունեցող «լայն մեկնաբանումը» թույլ Է տալիս տարբեր կերպ բնութագրել սեռական հողի վրա բռնության դեպքերը, ինչն իր հերթին անպատիժ Է թողնում բազմաթիվ նման միջադեպեր: Վեճերն ամենից առաջ ծագում են այն բանի առիթով, թե հայտատու կինն իրոք զոհ Է, իսկ նրա կողմից մեղադրվողը՝ բռնաբարիչ:
«Այն պայմաններում, երբ սեռական հողի վրա բռնության Է ենթարկվում համալսարանական ավանների յուրաքանչյուր հինգերորդ բնակչուհին, եկել Է ժամանակը սեռական բռնության մասին բոլոր խոսակցությունները փոխադրել իրավաբանական կոնկրետ ձեւի մեջ, որը կանխում Է նման գործողությունները»,- հայտարարել Է այն փաստաբաններից մեկը, որը սեպտեմբերի 16-ին նահանգապետին Էր ներկայացրել ընդունված օրդենսդրության ստորագրման պահանջով համատեղ հանրագիրը:
Այժմ Կալիֆոռնիայում օրենսդրորեն սահմանված Է, որ կնոջ լռությունը կամ նրա կողմից դիմադրության բացակայությունը դեռեւս չեն նշանակում «այո», չԷ որ նա կարող Է գտնվել ալկոհոլային կամ թմրադեղային հարբեցման վիճակում, լինել անգիտակից կամ պարզապես քնած վիճակում: Բայց նաեւ համաձայնությունն, ինչպես որոշել են նահանգի ժողովրդական ընտրյալները, պարտադիր չԷ, որ կինն արտահայտի բարձրաձայն, այլ կարելի Է գլխով անել կամ ընդառաջ գնալ: Կատարելով այդ գործողություններից մեկը՝ կինն, ինչպես հետեւում Է նոր օրենքից, ըստ երեւույթին, արդեն չի կարող ասել, թե ի րեն ճիշտ չեն հասկացել եւ, համապատասխանաբար, իրավունք չի ունենա դիմելու իր պատվի եւ արժանապատվության պաշտպանության համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: