Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի գտնում, որ Եվրամիությունն Ուկրաինայի իրավիճակի լույսի ներքո կարող է և պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունից:
Նա հիշեցրել է, որ ԵՄ երկրները մեծ հաշվով կախված են Ռուսաստանից էներգետիկ ռեսուրսների մատակարարումներից: «Ամբողջությամբ վերացնել այդ կախվածությունը. դա մեր նպատակը չէ: Կարծում եմ, որ հակառակը, երկու կողմերից կա համագործակցության հետաքրքրություն»,- «Ռիա-Նովոստի»-ի հաղորդմամբ' ասել է Մերկելը:
Գերմանիան, Մերկելի խոսքով, 38 տոկոս գազը ստանում է Ռուսաստանից: «Որոշ երկրներ դրանից կախված են անգամ 100 տոկոսով»,- ընդգծել է նա:
ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: