Բարաք Օբամայի Գաղտնի ծառայության ներքին հաշվետվության համաձայն՝ վերջինիս աշխատակիցներն առնվազն հազար վրիպում են թույլ տվել անվտանգության համակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The National Review-ն:

 

Համապատասխան տեղեկատվությունը զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել Է Կոնգրեսում կայանալիք այն ունկնդրումների նախաշեմին, որոնք նվիրված են Օմար Գոնսալեսի հետ կապված միջադեպին, որն այս ամսին ավելի վաղ դանակով զինված սողոսկել էր Սպիտակ տան տարածք եւ հասցրել Է վազելով անցնել մի քանի դահլիճ՝ նախքան Գաղտնի ծառայության գործակալների կողմից բռնվելը: Մինչեւ բռնվելը նա հասցրել Էր վնասազերծել կին-գործակալներից մեկին:

 

Հանրապետական Ջեյսոն Չաֆետզի խոսքով, որը մասնակցում Է Ներկայացուցիչների պալատի գլխավոր քննչական կոմիտեի նիստերին, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից եւ հետագա վերակազմումից հետո Գաղտնի ծառայությունը դարձել է չափազանց «քաղաքականացված». վերջինիս տնօրեններ են սկսել նշանակել «քաղաքական դրածոների», այլ ոչ թե պրոֆեսիոնալ զինվորականների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: