Բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ մենամարտը տանուլ տալուց հետո հայտարարել է, որ ցանկանում է ռևանշ մենամարտ:
«Ինձ համար լավագույն ելքն այն է, որ WBO-ն կրկին դիտի մենամարտը, նշանակի երեք չեզոք և կոմպետենտ մրցավարների, ինձ դարձնի պարտադիր հավակնորդ և նոր մենամարտ կազմակերպի: Եկեք անմիջապես ռևանշ մենամարտ անցկացնենք: Աբրահամը կհասկանա, որ պարտվել է այդ մարտում: Սակայն դրանից հետո կցանկանա՞ արդյոք կրկին մենամարտել ինձ հետ: Ակնկալվում էր, որ ինձ հետ նա տիտղոսի պաշտպանության սովորական և հանգիստ մենամարտ կանցկացներ, սակայն այլ կերպ ստացվեց»,- Սմիթի խոսքը մեջբերում է Boxingscene-ը: