Ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրն իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան շարունակում է ժխտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազնավուրը հայտնել է RTS հեռուստաընկերությանը տված հարցարզույցում:

 

Նշելով, որ Էրդողանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին' 2015 թվականի սեպտեմբերի 24-ին հրավիրրվել է Հայաստան, Ազնավուրը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը դեռևս որևէ կերպ չի արձագանքել հրավերին: «Նա դեռ չի պատասխանել, բայց եթե նա գա, ես էլ նրա հետ կգնամ»,- հայտնել է շանսոնյեն:

 

Անդրադառնալով այն փաստին, որ ինքն արդեն 90 տարեկան է, Ազնավուրը հույս է հայտնել, որ նախքան իր վախճանը հայերի ու թուրքերի միջև հարաբերությունները կկարգավորվեն: