ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման նոր աղյուսակը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը զիջել է իր դիրքերը՝ երկրորդ տեղից նահանջելով 5-րդ տեղ:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Մագնուս Կարլսեն - 2863 միավոր
2. Ֆաբիանո Կարուանա - 2844
3. Վեսելին Տոպալով - 2800
4. Ալեքսանդր Գրիշչուկ -2797
5. Լևոն Արոնյան - 2793
6. Վիշվանաթան Անանդ - 2785
7. Անիշ Գիրի - 2768
8. Սերգեյ Կարյակին - 2767
9. Հիկարու Նակամուրա- 2764
10. Շախրիյար Մամեդյարով- 2764
Հայ շախմատիստները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները.
53. Գաբրիել Սարգսյան - 2690
64. Հրանտ Մելքումյան - 2678
93. Սերգեյ Մովսեսյան - 2657
94. Վլադիմիր Հակոբյան - 2657
Ֆրանսիահայ շախմատիստ Տիգրան Ղարամյանը 2657 միավորով 95-րդ տեղում է: