Թուրքիայի ազգային մեծ ժողովը դռնփակ նիստ կիրականացնի' քննարկելու սիրիական հակամարտության կարգավորման նպատակով պետության միջամտության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Նիստը կկայանա հոկտեմբերի 2-ին:

 

«Բանաձևի քննարկումը իրականացվելու է դռնփակ նիստում»,- հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Մուստաֆա Էլիթաշը: Թեպետ բանաձևի բովանդակությունը հայտնի չէ, այդուհանդերձ նշվում է, որ դրանում հիմնականում ներառված են լինելու Սիրիայից և Իրաքից սպառնացող վտագների դեմ պայքարի միջոցները: