Ճապոնիայում սեպտեմբերի 27-ին Օնտակե հրաբխի ժայթքումից հետո չի հաջողվում պարզել առնվազն 24 մարդու գտնվելու վայրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:
Ներկայում բժիշկները պաշտոնապես արձանագրել են 47 մարդու մահը: Փրկարարների տվյալներով՝ գրեթե 70 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել:
Հոկտեմբերի 2-ի առավոտյան ոստիկանության եւ հրշեք պահպանության փրկարար ստորաբաժանումների շուրջ հազար աշխատակիցներ վերսկսել են որոնողափրկարարական գործողությունը, սակայն սկսված անձրեւի պատճառով աշխատանքները դադարեցվել են, քանի որ տեղումները կարող են ցեխահոսքեր առաջացնել:
Հրաբխային ակտիվությունը նվազել է, բայց չի դադարել: Դա նկատելիորեն բարդացնում է փրկարարների աշխատանքը, որոնք օդում թունավոր գազերի կուտակման, ինչպես նաեւ հրաբխի նոր ժայթքման սպառնալիքի պատճառով մի քանի անգամ հարկադրված են եղել դադարեցնել որոնողական աշխատանքները,
Հրաբխի ժայթքումը Ճապոնիայի Նագանո եւ Գիֆու պրեֆեկտուրաների սահմանում տեղի Է ունեցել սեպտեմբերի 27-ի առավոտյան: Ժայթքումն անակնկալ Է դարձել 250 զբոսաշրջիկների համար: Նրանց մեծ մասը կարողացել Է պատսպարվել այն տնակներում, որտեղ ալպինիստները սովորաբար հանգստանում են, մնում են գիշերելու կամ սպասում են, մինչեւ եղանակը լավանա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: