Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը' քաղաքապետ Մարլեն Մուրիերի գլխավորությամբ:
Նախագահ Սահակյանը ողջունել է Բուրգ լե Վալանս եւ Շուշի քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը' համագործակցության այս ուղղությունը համարելով Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ կապերի ամրապնդման հիմքերից մեկը: Արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: