Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները պատրաստ են ռազմագերիների փոխանակում իրականացնել ուկրաինացի ուժայինների հետ, սակայն գործընթացը կասեցվել է Կիևի մեղքով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԴԺՀ-ի փախստականների և ռազմագերիների հարցով կոմիտեի ղեկավար Դարիա Մորոզովային:

 

«Կիևի կողմը չի փոխանցում ցուցակում ընդգրկված ռազմագերիներին: Փոխանակում են կամ սովորական քաղաքացիներին կամ էլ քաղբանտարկյալներին: Իսկ ռազմագերիները շարունակում են այնտեղ մնալ և հալածանքների ենթարկվել»,- հայտարարել է Մորոզովան: