Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ ինքը և իր թիմակիցները դժգոհ են մրցաշրջանում թիմի մեկնարկային ելույթներից:

Ֆուտբոլիստը հավելել է, որ թիմը Մխիթարյանի և Ռոյսի կարիքն ունի:

«Բնականաբար, չենք կարող թիմի մեկնարկային ելույթներից գոհ լինել: Մտադիր ենք որքան հնարավոր է կարգավորել իրավիճակը և բարձրանալ մրցաշարային աղյուսակի բարձր տեղեր: Ինչ վերաբերում է վնասվածք ստացած ֆուտբոլիստներին՝ մենք ունենք ոչ միայն Ռոյսի, այլև Մխիթարյանի, Բլաշիկովսկիի, Շահինի և Գյունդողանի կարիքը: Սակայն ակնհայտ է, որ մենք զգում ենք Ռոյսի սուր խաղի, դրիբլինգի, տեխնիկայի բացակայությունը»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: