ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 7-ին Թբիլիսիում հանդիպում Է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ եւ քննարկել առեւտրատնտեսական համագործակցության հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վրաստանի վարչապետը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը առեւտրատնտեսական համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն են հայտնել: Գալուստ Սահակայանի հայտարարության համաձայն՝ վերջին ժամանակներս երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները եւ տրանսպորտի ու Էներգետիկայի ոլորտում համագործակցությունը զարգանում են դրական ուղղությամբ»,-հաղորդել Է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:
Կողմերը նաեւ նշել են մշակույթի բնագավառում համագործակցության կարեւորությունը:
Վրաստան այցի ընթացքում, որն սկսվել Է հոկտեմբերի 6-ին, Հայաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել Է Վրաստանի իր պաշտոնակից Դավիթ Ուսուպաշվիլիի հետ, հոկտեմբերի 7-ին նրան ընդունել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստան Հայաստանի պատվիրակության այցը կավարտվի հոկտեմբերի 8-ին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: