Եվրահանձնաժողովն սպառնում Է արգելափակել Ֆրանսիայի 2015 թվականի բյուջեի նախագիծը: Ինչպես հոկտեմբերի 7-ին հաղորդել Է Le Figaro-ն, Բրյուսելը Փարիզից պահանջում Է պետբյուջեի պակասուրդի կրճատման լրացուցիչ ջանքեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել Է բյուջեի նախագիծը, որը ենթադրում Է պետական ծախսերի կրճատում 21 միլիարդ եվրոյով: Սակայն Եվրահանձնաժողովը կարծում Է, որ դա բավարար չԷ, եւ պահանջում Է այդ թիվը հասցնել 30 միլիարդ եվրոյի: «Փաստաթուղթն իր ներկայիս տեսքով չի կարող հավանության արժանաանալ Եվրամիության ղեկավար մարմինների կողմից»,- մեջբերում Է թերթը Եվրամիության մի աղբյուրի խոսքը:
Պաշտոնապես Փարիզը մինչեւ հոկտեմբերի վերջը դեռ ժամանակ ունի, որպեսզի ուղղումներ մտցնի եւ բյուջեի նախագիծը հանձնի Եվրահանձնաժողովի քննարկմանը:
Ֆրանսիայում իշխանության գլուխ սոցիալիստների անցնելուց հետո պաշտոնական Փարիզն արդեն երկու անգամ հարկադրված Է եղել հետաձգում խնդրել Եվրամիությունից, որպեսզի ֆինանսները համապատասխանեցնի Մաաստրիխտի պայմանագրի դրույթներին, որի համաձայն պետբյուջեի պակասուրդը չի կարող գերազանցել համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը: Իսկ 2015 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ Ֆրանսիայում այդ ցուցանիշը կկազմի 4,3 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: