Անկարան պարետային ժամ է մտցրել Թուրքիայի հարավ-արևելքի վեց քաղաքներում քրդական բնակչության բողոքի պատճառով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Թուրքիայի հարավ-արևելքում բնակվող քրդերի հակակառավարական անկարգություններն սկսվել են նրանից հետո, երբ երկրի կառավարությունը լիազորել է թուրքական բանակին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարելու համար:
Մինչ օրս, զոհերի թիվը քուրդ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով գերազանցել է 14-ը: