Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Սերբիայի հանդիպմանը:
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստը նշել է. «Ցավում եմ, որ վնասվածքի պատճառով ներկա չեմ գտնվել խաղադաշտում՝ հավաքականի հետ: Սակայն հավատում եմ իմ ընկերներին, թիմակիցներին»:
Մխիթարյանի ամբողջական խոսքը՝ ստորև ներկայացված տեսանյութում: