Վաշինգտոնը Ռուսաստանի, Իրանի եւ այլ պետությունների դեմ օգտագործում Է «նավթային զենքը», ինչը լուրջ վտանգներով Է հղի իր իսկ Միացյալ Նահանգների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ամերիկյան The Nation հանդեսը:

 

Նախքան ՌԴ-ի հետ Ղրիմի վերամիավորումն արեւմտյան խոշոր նավթընկերությունները, ինչպիսիք են BP-ն, Chevron-ը, ExxonMobil-ը եւ Total-ը, Սեւ ծովի եւ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ռուսաստանյան հատվածներում նավթի արդյունահանման փոխշահավետ համագործակցության պլաններ Էին մշակել «Գազպրոմի» եւ «Ռոսնեֆտի» հետ: Արեւմտյան ընկերություններն արդյունքում ստանում Էին նոր պաշարներից, իսկ Ռուսաստանը՝ հորատման առաջավոր տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն, որոնք նրա համար նշանակում են դժվարամատչելի հանքավայրերը շահագործելու հնարավորութ յուն:

 

Իրանի դեպքում Վաշինգտոնը պատժամիջոցների օգնությամբ միաժամանակ արգելափակում Է արեւմտյան տեխնոլոգիաներից օգտվելու Թեհրանի հնարավորությունը եւ կրճատում նրա արտահանական վաճառքները: Դրա հետեւանքով նավթի արտահանումից Իրանի եկամուտները 2011 – 2012 թվականների 118 միլիարդ դոլարից 2013 – 2014 թվականներին կրճատվել են մինչեւ 56 միլիարդ դոլար:

 

Օբամայի վարչակազմը «նավթային զենքն» օգտագործում Է որպես արտաքին քաղաքականության հիմնական գործիք եւ այն պետությունների հետ պատերազմելու նոր միջոց, որոնց նա համարում Է թշնամական, նշել Է հանդեսը:

 

Նման միջոցների օգտագործումը հղի Է լուրջ վանգներով, գրել Է հրատարակությունը: «Նավթային պատերազմները» կարող են հանգեցնել աշխարհի շուկաներում Էներգակիրների պակասի եւ դրանց գների անվերահսկելի աճի, ինչն, իր հերթին, կարող Է սպառնալ ամերիկյան տնտեսության առողջությանը եւ նույնիսկ հանգեցնել գլոբալ ռեցեսիայի: Բացի դրանից, ի պատասխան Վաշինգտոնի ագրեսիվ մարտավարության, մյուս երկրները կարող են գտնել «նավթային զենքն» ԱՄՆ-ի դեմ շրջելու իրենց միջոցները, կարծում Է The Nation-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: