Ծաղկաձորում հոկտեմբերի 13-14-ը տեղի կունենա Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպվող միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովը՝ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով, որի բացմանը ներ կա կլինի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, համաժողովին կմասնակցեն ինչպես Դատական կատարողների միջազգային միության, այնպես էլ 18 երկրների՝ Հայաստանի, Արցախի, Նիդերլանդների, Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Վրաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Չեխիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Սլովակիայի համապատասխան կառույցների պատվիրակությունները, որոնցից 15-ը ներկայացված են կառույցների առաջին դեմքերի մակարդակով, ինչը աննախադեպ է նմանատիպ միջոցառումների կազմակերպման պրակտիկայում։