Արևմտյան Աֆրիկա՝ Էբոլայի դեմ պայքարի համար ուղարկված բրիտանացի բժիշկների և զինվորների վերադարձը հայրենիք չի երաշխավորվելու Էբոլայով վարակվելու դեպքում: Այս մասին գրել է The Telegraph թերթը:

 

Բրիտանիայի առողջապահության և պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Էբոլայով վարակված աշխատակիցները կարող են բուժվել Սիերա Լեոնեի դաշտային հիվանդանոցներում:

 

Ավելի վաղ առողջապահության ոլորտի փորձագետները քննադատել են կառավարության՝ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում բժշկական հետազոտություն անցկացնելու որոշումը, իսկ նրանցից մեկը նշել է, որ առաջարկվող հետազոտությունը «ժամանակի բացարձակ վատնում է»: