Գիտնականներին հաջողվել Է հայտնաբերել նեյտրոնային աստղ, որի ճառագայթման պայծառությունը հավասար Է տասը միլիոն արեգակների, աստղագետներին դեռեւս երբեք բախտ չԷր վիճակվել դիտարկել նման հզորության աստղերի ակտիվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական ASCA հրատարակությանը:

 

Հայտնագործությունը կատարել Է գիտնական Matteo Bachetti-ն՝ NuStar աստղադիտակի միջոցով: Այն ցույց Է տալիս, որ գալակտիկական սկավառակների ամենապայծառ ռենտգենյան ճառագայթման աղբյուրները, սկավառակներ, որոնք մինչ օրս համարվում են սեւ անցքերը, իրականում կարող են լինել ավելի փոքր չափերի, քան ենթադրվում Էր:

 

Նեյտրոնային աստղերը ծնունդ են առնում գերնոր աստղերի պայթյունից հետո: Դրանք ունեն մեկ - երկու արեգակների զանգված՝ ընդամենը 10 – 20 կիլոմետր միջին շառավղի դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: