ffa.amՔիչ առաջ Սերբիայի Ստարա Պազովա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Սերբիայի Մ-19 հավաքականների միջև: Հանդիպման 45-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Նեմանյա Ռադոնիչը: Սերբերը հաղթեցին 1:0 հաշվով: