ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը 40 օրվա ընթացքում առաջին անգամ երեւացել է հանրությանը՝ իր հիվանդության վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Assiciated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի պետական հեռուստատեսությունը:

 

Կիմ Չեն Ընը հոկտեմբերի 14-ին այցելել Է ԿԺԴՀ-ի Գիտությունների ակադեմիայի՝ վերջերս կառուցված՝ Բնական Էներգիայի ինստիտուտ, ինչպես նաեւ Wisong բնակելի շրջան, որը հատուկ ստեղծվել Է գիտնականների համար:

 

«Մեր գիտնականները հայրենասերներ են, որոնք իրենց կյանքը նվիրում են հարուստ եւ հզոր ազգի ստեղծմանը»,- մեջբերել է գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքը:

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանրության առջեւ չի երեւացել սեպտեմբերի 3-ից, երբ կնոջ հետ ներկա Է եղել համերգի, իսկ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն Է հայտնվել այն մասին, թե երիտասարդ առաջնորդն ունի ոտքի հետ կապված խնդիրներ, որոնք առաջացել են ճարպակալումից: Ավելի վաղ ԶԼՄ-ները նշել Էին, թե Կիմ Չեն Ընը դժվարանում Է քայլել, եւ նրան 100 օր կպահանջվի վերականգնման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: