ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի և Ավստրալիայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 23-ին Սիդնեյում կկայանա «Հայաստանն ու Արցախը այսօր» խորագրով քննարկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով armenia.com.au-ն, միջոցառումը կանցկացվի ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնած մեկշաբաթյա քարոզչական միջոցառումների շրջանակում:

 

Քննարկմանը ելույթ կունենան հայտնի հոդվածագիր Վարանդ Մկրտչյանը, ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանն ու տեղի հայկական լրատվամիջոցի նախագահ Կայլար Միքայելյանը:

 

«Հայաստանն ու Արցախը այսօր» քննարկմանը կողմերը կշոշափեն անվտանգության, կայունության ու կոռուպցիայի մասին հարցեր: Քննարկման առանցքային թեման կլինի նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ագրեսիվ պահվածքը: