ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի եւ Ավստրալիայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ, հոկտեմբերի 23-ին, Սիդնեյում կկայանա «Հայաստանն ու Արցախը այսօր» խորագրով քննարկում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով armenia.com.au-ն, միջոցառումը կանցկացվի ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնած մեկ շաբաթյա քարոզչական միջոցառումների շրջանակում: Քննարկմանը ելույթ կունենան հայտնի հոդվածագիր Վարանտ Մկրտչյանը, ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանն ու տեղի հայկական լրատվամիջոցի նախագահ Կայլար Միքայելյանը:

 

«Հայաստանն ու Արցախը այսօր» քննարկմանը կքննարկվեն անվտանգությանը, կայունությանն ու կոռուպցիային վերաբերող հարցեր: Քննարկման առանցքային թեման կլինեն նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ագրեսիվ պահվածքը: