Հայաստանի Հանրապետությունը 5000 եվրո կվճարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Շոլոխովն ընդդեմ Հայաստանի եւ Մոլդովայի Հանրապետության» գործում պարտվելու համար: Վճիռը կայացվել է 2012 թ. հուլիսի 31-ին:

ՀՀ արդարադատության նախարարությանը 5000 եվրո հատկացնելու մասին որոշման նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստի օրակարգում: Գումարը պետք է տրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Այս գործի մասին հայտնի է միայն, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է Մոլդովայի Քիշնեւի շրջանային դատարանի 2003 թ. վճռի ճանաչումը' հղում կատարելով միայն Մինսկի կոնվենցիայի 55 կետին եւ չպատճառաբնելով, թե ինչու է այդպես վարվում: