Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել. արջին վնասազերծելու և անվատնգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: