Սույն թվականի նոյեմբերի 21-ին Ծաղկաձորում՝ «GOLDEN PALACE» հյուրանոցային համալիրում, տեղի կունենա «Global Media Lab» կազմակերպության կողմից իրականացված՝ ARMENIAN BUSINESS MEETING-ը, որտեղ իր մասնակցությունը կարող է ունենալ նաև Ձեր ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց գործունեությունն իրականացնող շուրջ 100 այլ կազմակերպության ղեկավարների հետ մեկտեղ: Նախորդ չորս կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած կոմերցիոն հիմնահարցերի կառուցողական քննարկման, բանակցային գործընթացի արդյունքում մասնակից կազմակերպությունները կարողացան ուրվագծել հետագա համագործակցության եզրերը:


Ի՞նչ է ABM-ը

 

Սա Հայաստանի գործարար համայնքի համար կազմակերպված լուծում է, որն ուղղված է խթանելու կազմակերպությունների բազմաբևեռ և արդյունավետ համագործակցությունը:

 

Սա նոր ֆորմատ է և թարմ մոտեցում՝ B2B կապերը վերանայելու և կորպորատիվ կենցաղում չերևացող համագործակցությունը բացահայտելու համար:


Ի՞նչ է առաջարկում ABM-ը. Ի՞նչ կստանաք Դուք մասնակցելով

 

• Համագործակցությամբ հետաքրքրված մինչև 100 կազմակերպության ղեկավարների ուշադրություն։

 

• Ձեր կազմակերպության պատշաճ ներկայացման հնարավորություն' գործնական տրամադրված լսարանի առջև։

 

• Հատուկ մրցանակ՝ յուրաքանչյուր ընկերության կողմից մեկ անվճար ծառայության տրամադրում վիճակահանության արդյունքում ընտրված մեկ այլ կազմակերպության, որը թույլ կտա համագործակցության սկզբնական փուլում ծանոթանալ կազմակերպության կողմից առաջարկվող ապրանքներին և/կամ ծառայություններին։ 

 

• Մասնակցություն Mini EXPO ցուցահանդեսին, որտեղ հնարավորություն ունեք ողջ կոնֆերանսի ընթացքում ցուցադրել կազմակերպության գովազդային նյութերը, զեղչային քարտերը, ապրանքային տեսականին և այլն։

 

• Անհատական բրենդային փաթեթների տրամադրում' մասնակից բոլոր ընկերությունների կոնտակտներով և առաջարկներով:

 

• Բիզնեսի կառավարման, մարքեթինգի և գործնական այլ հմտություններին վերաբերող թրեյնինգներ' Հայաստանից և արտերկրից հրավիրված մասնագետների կողմից:

 

• Բիզնես երեկույթ (հատուկ ժամանցային ծրագիր):

 

• Մասնակցության հավաստագիր:

 

• Բարձրակարգ սպասարկում, սնունդ, հարմարավետ հյուրանոցային սենյակներ:

 

Անհրաժեշտ է նախապես պատրաստել Ձեր կազմակերպության կողմից որևէ նվեր կամ հատուկ առաջարկ' վիճակահանության արդյունքում ընտրված մեկ այլ կազմակերպության համար։

 

Անհրաժեշտ է բերել Ձեր կազմակերպության մասին պատմող նյութեր, որոնք կտեղադրվեն տաղավարներին, անձնական այցեքարտեր (ինչպես նաև տպագիր նյութեր /100 օրինակ), որոնք կտեղադրվեն անհատական բրենդային փաթեթներում և հնարավորություն կտան բոլոր մասնակիցներին ստանալ ինֆորմացիա Ձեր կազմակերպության մասին՝ միջոցառման առաջին րոպեներից սկսած։

 

Հարգելի´ գործարար, եթե Դուք ստացել եք այս նամակը' դա նշանակում է, որ ըստ ABM-ի Դուք զգալի դեր ունեք Ձեր ոլորտի կայացման գործում։ Այս պատճառով Ձեր ներկայությունը և Ձեր կազմակերպության պատշաճ ներկայացումը բիզնես հանրությանը ավելի քան ցանկալի է:

 

Մեր աշխատակիցները կկապվեն Ձեզ հետ առաջիկա 3 օրվա ընթացքում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով։



+374 10 22 12 39 | 10 2212 49
+374 99 38 66 99 | 98 38 66 99
[email protected]
Հայաստան, Երևան, Աղբյուր Սերոբ 3/ա
facebook.com/ArmenianBusinessMeeting