«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 22-ին կատարվել է 2 մլն 900 հազար դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 408.25 դրամ, առաջարկը' 408.90 դրամ:

 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 17 գործարք' 35,8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.00, փակմանը' 7.00, միջին տոկոսադրույքը կազմել է 7.0000 տոկոս:

 

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.00, 23-ին' 406.49, 24-ին' 407.00 դրամ: Սեպտեմբերի 25-ին առքուվաճառք չի կատարվել, սեպտեմբերի 26-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.95 դրամ, 27-ին' 409.25, 29-ին' 408.00, 30-ին' 407.54 դրամ: Հոկտեմբերի 1-ին միջին փոխարժեքը կազմել է 407.00 դրամ, հոկտեմբերի 2-ին գործարք չի կատարվել, 3-ին միջին փոխարժեքը կազմել է 408.50 դրամ, 4-ին և 5-ին գործարք չի կատարվել: Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.96 դրամ, 7-ին' առուվաճառք չի կատարվել, 8-ին միջին փոխարժեքը կազմել է 411.68, 9-ին' 412.50 դրամ:

 

Հոկտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին առքուվաճ առք չի կատարվել։ Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.50, 14-ին' 411.00, 15-ին' 409.30 դրամ, 16-ին' 408.81, 17-ին' 409.50, 18-ին' 410.00, 21-ին' 409.50 դրամ: