Ազգային ժողովում այսօր շարունակվում է «Սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու» օրենքների փաթեթի քննարկումը:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ բերվել է մի նախագիծ, որը կապ չունի սահմանամերձ գյուղերի մասին օրենքին արտոնություններ տալու հետ: Նա նշեց, որ իրենք լրտեսներ ունեն ՀՀԿ-ի շարքերում և տեղեկացել են, որ այս օրենքի վերաբերյալ ՀՀԿ-ականները ակտիվորեն ելույթ են ունենում, որպեսզի իրենց նախագծերը չհասցնեն քննարկել:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Պարզապես որպես նիստ վարող' բոլոր գործընկերներիս կոչ եմ անում պահպանել պառլամենտական բառապաշարը: Լրտեսներ այս պառլամենտում չկան, գործընկերների նկատմամբ «լրտես» տերմինն օգտագործելն առնվազն բարեկիրթ չէ, եթե լրտեսների հետ շատ եք շփվել, դա ձեր խնդիրն է, լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում, ձեր գործընկերների մասին խոսելիս, ում հետ աշխատում ենք, կոռեկտությունը մի խախտեք»: