Քսանմեկերորդ դարում, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների հիմնադրման ուղղությամբ և երբ ազատ առևտրային գոտիներ են ստեղծվում տարբեր մայրցամաքների միջև, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև առճակատման մասին խոսելն անիմաստ է: Այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը New York Times պարբերականին տված ծավալուն հարցազրույցում' խոսելով Հայաստանի' Արևմուտքի և Եվրասիական տնտեսական միության միջև կամուրջ դառնալու հնարավորության մասին:
«Անկախությունից ի վեր Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում տարբեր համակարգերի և տարածաշրջանի շահագրգիռ կողմերի միջև' չնայած առկա բաժանարար գծերին: Լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր' Հայաստանը միաժամանակ բարձր մակարդակի համագործակցություն է ձևավորել ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում է խաղաղապահ առաքելություններին' ուղղված միջազգազգային խաղաղության և անվտանգության խթանմանը: Մեր երկիրը զարգացրել և շարունակում է ռազմավարական դաշնակցային հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ'միևնույն ժամանակ հետևողականո րեն առաջ տանելով եվրոպական օրակարգը: Այսօր մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքին»,- ասել է հանրապետության նախագահը:
Նրա խոսքով' Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը' հաշվի առնելով իր ազգային, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը: «Այնուամենայինվ, ինչպես ես բազմիցս նշել եմ իմ ելույթների և հարցազրույցների ժամանակ, այս ամենը չի կատարվել Արևմուտքի հետ մեր հարաբերությունների հաշվին: Դա արտահայտվում է նաև մեր ակտիվ ջանքերի միջոցով' զարգացնելու հարաբերությունները եվրոպական առանձին երկրների և ընդհանուր Եվրոպական միության, ինչպես նաև Արևմուտքի հետ առհասարակ, այս հարաբերությունները մեր երկրի բարգավաճման կարևոր մասն են կ ազմում»,- հավելել է ՀՀ Նախագահը' ընդգծելով, որ Հայաստանի և Եվրոպական միության 2013-ի նոյեմբերի համատեղ հայտարարությունը վերահաստատում է կողմերի հանձնառությունը' զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համապարփակ համագործակցությունը:
Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը և Եվրամիությունը համաձայնության են եկել մուտքի վիզայի դյուրացման մեխանիզմների շուրջ, որը մեր գործընկերության շոշափելի արդյունքներից է: Արևմուտքի և Եվրոպական միության աջակցության շնորհիվ մեր երկիրը նշանակալի բարեփոխումներ է իրականացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տնտեսության ազատականացման ոլորտներում: «Այդ բարեփոխումներն, առաջին հերթին, իրականացվել են ի շահ մեր երկրի և ժողովրդի: Համոզված եմ, որ մեր արևմտյան գործընկերները կիսում են այս տեսակետը և կշարունակեÕ ¶ իրենց արդյունավետ աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին»,- ընդգծել է Սերժ Սրագսյանը:
«Միաժամանակ, ես չեմ կարող չնշել որ 21-րդ դարում, երբ աշխարհում շարունակվում է ինտենսիվ գլոբալիզացիոն գործընթացը, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների հիմնադրման ուղղությամբ, երբ միջպետական սահմաններն այլևս կորցնում են իրենց նշանակությունը և երբ ազատ առևտրային գոտիներ են ստեղծվում տարբեր մայրցամաքների, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև առճակատման մասին խոսելն անիմաստ է: Այս առումով, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը կկարողանա դառնալ կարևոր օղակ Արևմուտքի և Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքների միջեւ: Այս համատեքստում, մենք մտահոգված ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջերս լարված հարաբերություններով: Մենք շահագրգռված ենք, որ մեր գործընկերների միջև անճշտությունները շտկվեն, քանի որ Հայաստանի նման փոքր երկրները շատ զգայուն են նման ելևէջումների նկատմամբ»,- խոսքն ամփոփել է ՀՀ Նախագահը: