Հոկտեմբերի 15-ին հրապարակվեցՍահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչից օրեր անց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանըհայտարարեց, որ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը հայեցակարգի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, կլինի 2015-ի փետրվար-մարտ ամսին:

 

Ընդդիմության հնչեցրած տեսակետների համաձայն՝ դա հետևանքն է եռյակի հանրահավաքների:

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ եռյակը գերագնահատում է իր ուժերը, երբ ասում է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի ստորագրումը Նախագահ Սերժ Սարգսյանը հետաձգեց հանրահավաքների ճնշման արդյունքում:

 

«Կարծում եմ՝ փոքր-ինչ գերագնահատել են այն անձինք, ովքեր համարում են, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի դիրքորոշումը կախված է հանրահավաքներից: Դա կախված է լինելու քաղաքական կոնսուլտացիներից, որոնք իրականացվում են ոչ թե հանրահավաքներում, այլ կլոր սեղանների շուրջ»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում.