Ամերիկացի քաղաքական գործիչները չեն կարողանում դասեր քաղել պատմությունից, ուստի անընդհատ ներքաշվում են պատերազմների մեջ, որոնք հնարավոր չԷ շահել, եւ որոնք խիստ բացասաբար են ազդում ԱՄՆ-ի անվտանգության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գորդոն Դամասը For eign Policy հանդեսում տպագրված իր հոդվածում:

 

ԱՄՆ-ի իշխանությունները թույլ են տալիս ներքին խնդիրներին եւ դիմակայություններին ազդելու արտաքին քաղաքական որոշումների վրա եւ օբյեկտիվորեն չեն գնահատում հակամարտությունների հնարավոր հետեւանքները, նշում Է փորձագետը: Այսպես, պարզվեց, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն յուրացրել Վիետնամի պատերազմի դասերը, որն ամենաարյունահեղ հակամարտություններից մեկն Էր, որոնցում ներքաշվել Է Վաշիգնտոնը, այդ դասերը նրանց չխանգարեցին ռազմական գործողություններ սկսել Աֆղանստանում ու Իրաքում, իսկ ավելի ուշ միջամտել ամբողջ Մերձավոր Արեւելքի գործերին:

 

ԱՄՆ-ը կարծում Է, թե գիտե՝ ինչպես կանգնեցնել անկարգությունները, ինչպես պետական շինարարությամբ զբաղվել մյուս երկրներում, սակայն դա բնավ չի համապատասխանում իրականությանը, գրում Է Գորդոն Ադամսը:

 

«Ե՞րբ ենք մենք հասկանալու, որ այլ երկրներում մարդկանց փոխարեն նրանց խնդիրները լուծելու փորձերը պարտվողական ռազմավարություն են եւ նույնիսկ ներդրում Էլ չեն սեփական անվտանգության գործում»,-հռետորական հարցադրում Է անում հոդվածի հեղինակը:

 

Փորձագետի կարծիքով՝ ժամանակն Է՝ ԱՄՆ-ի իշխանությունները հասկանան, որ Մերձավոր արեւելքի խնդիրների լուծումն իրենց ձեռքում չԷ, ամեն անգամ, երբ Ամերիկան միջամտում Է տեղի ունեցող իրադարձություններին, դա թուրքերին, սիրիացիներին, հորդանանցիներին, իրաքցիներին, եգիպտացիներին եւ մյուս ժողովուրդներին խանգարում Է վեր հանել ու վերացնել տարաձայնությունները: Իսկ առայժմ կողմերը փորձում են ԱՄՆ-ին օգտագործել միմյանց դեմ մղվող պայքարում կամ սկսում են հանդես գալ նրա դեմ, գրում Է Ադամսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: