Մոսկվայում կյանքի 86-րդ տարում մահացել է Յուրի Նիկուլինի կինը' Տատյանա Նիկուլինան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել է նրա որդին' Ցվետնոյ բուլվարի կրկեսի տնօրեն Մաքսիմ Նիկուլինը: Նրա խոսքերով, վերջին մի քանի ամիսներին Տատյանա Նիկուլինան ծանր հիվանդ է եղել:

 

Դեկտեմբերին Նիկուլինան կդառնար 86 տարեկան: Արտիստուհու հետ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա երեքշաբթի' Մոսկվայի ժամանակով ժամը 11-ին, Ցվետնոյ բուլվարի կրկեսում: