«Վրացական երազանք» կառավարող կոալիցիան գիտակցում Է իր պատասխանատվությունը ժողովրդի առջեւ, որը երկու տարի առաջ վստահություն հայտնեց նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

«2012 թվականին ես տեսա մի ժողովուրդ, որը միավորվեց մեր երկրի փրկության համար: Մենք ժողովրդին միավորեցինք ժողովրդավարական արժեքների շուրջ, Վրաստանի ժողովուրդն ընտրեց առանց վախի կյանքը եւ վերջնականապես ոչ ասաց բռնությանը: Մենք, «Վրացական երազանք» կոալիցիան, գիտակցում ենք այն վստահության հետ կապված պատասխանատվությունը, որը դուք հայտնեցիք մեզ»,-ասել Է Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության երկու տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

 

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը գործով Է ապացուցել, որ գլխավորը մարդն Է:

 

«Վրացական երազանքն» իշխանության եկավ 2012 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ իշխող կուսակցության դիրքից հետ մղելով «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը, որը գլխավորում Էր այդ ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Մեկ տարի անց նախագահական ընտրություններում հաղթեց նույնպես «Վրացական երազանք»-ից թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: