Արգենտինայում տարվա այս ժամանակի համար արտասովոր շոգ է հաստատվել: Ինչպես հայտնել են օդերեւութաբանները, մայրաքաղաքում եւ մի շարք այլ տարածաշրջաններում գերազանցվել են ջերմաստիճանային ռեկորդները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հոկտեմբերը գարնանային ամիս Է հարավային կիսագնդում, եւ Բուենոս Այրեսում տարվա այս ժամանակի համար սովորական ջերմաստիճանը չպետք Է գերազանցի 15 – 20 աստիճանը: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 27-ին օդերեւութաբանները հայտնել են, որ մայրաքաղաքում ջերմաչափի սյունը գերազանցել Է 35 աստիճանի նշագիծը, ինչը բացարձակ ռեկորդ Է դարձել հոկտեմբերի համար:

 

Արգենտինայի մյուս նահանգներում գրանցվել են ավելի բարձր ջերմաստիճաններ, այսպես, Սանտյագո դել Էստերոյում (երկրի հյուսիս) ստվերում եղել Է 42 աստիճան, իսկ հարմարավետության ջերմաստիճանը (այն ջերմաստիճանը, որը մարդն զգում Է՝ ելնելով խոնավությունից, քամուց եւ այլ երեւույթներից) այս նահանգում գերազանցել Է 45 աստիճանը:

 

Որոշ շրջաններում, այդ թվում նաեւ երկրի մայրաքաղաքում, շոգն արդեն Էլեկտրականության անջատումների Է հանգեցրել բանող օդորակիչների պատճառով: Սալտայի նահանգի հյուսիս - արեւելքում նկատվել են ջրամատակարարման հետ կապված խնդիրներ, իսկ Սանտյագո դել Էստերոյում, տեղի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ շոգից վնասվել Է ավտոճանապարհներից մի քանիսի ծածկույթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: